
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել` հետևյալ գրառմամբ.
«Լավ, էս ինչ պահվածք է…Տարածաշրջանի «գլխավոր ահաբեկիչին» է՞ք տեղափոխում…2008-ին էլ մեզ էիք այսպես ձերբակալում…7 տարվա մեջ ոչինչ չի՞ փոխվել Սերժ Սարգսյանի «Առաջ Հայաստանում»… »:
Հիշեցնենք, որ այսօր մեղադրանք է առաջադրվել Ժիրայր Սէֆիլյանին և «Հիմնադիր խորհրդարանի» այլ անդամների: