Armenian text to speach

Հայ փրկարարները Ջորջիա 2012 ուսումնավարժությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Վրաստանում շարունակվում է ՆԱՏՕ-ի “Ջորջիա 2012” ուսումնավարժության գործնական փուլը, որին ներգրավված են ՀՀ ԱԻՆ քաղաքային որոնողափրկարարական, ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական թիմերը։
Ինչպես Ռուսթավիից հայտնում է ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչը՝ այսօր առավոտից փրկարարական թիմերի հրամանատարները վրանային քաղաքի շտաբում նոր հանձնարարություններ են ստացել՝ կապված պայմանական երկրաշարժից տուժած աղետի գոտում իրականացվող աշխատանքների հետ։
Հիշեցնենք, որ ըստ “Ջորջիա 2012” ուսումնավարժության սցենարի՝ Վրաստանի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ. կան բազմաթիվ զոհեր, տուժածներ ու ավերածություններ: Երկրաշարժի հետևանքով տեղի է ունեցել նաև քիմիական վտանգավոր նյութերի արտահոսք, ՃՏՊ-ներ, ջրհեղեղներ ու հրդեհներ:



Լրահոս