
Թուրինի «Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատայի տրանսֆերը:
Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է ձեռք բերել Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նշենք, որ Մատայի ծառայություններով հետաքրքրված է նաև անգլիական «Տոտենհեմ»-ը: