«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի կինը՝ Նանոր Սէֆիլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեկվա եւ այսօրվա փոքրիկ հավաքներին նայելուց հետո տես, որ ինչ «մարդաշատ» են ու մտածեցի, որ շատ ափսոս են մեր տղամարդիկ, որ իրենք իրենց ճղում են այս ժողովրդի համար, որովհետև այս ժողովուրդը արժանի է իրենց ունեցած իշխանություններին, շատ հարիր են միմյանց, քանի որ չեն ձգտում փոփոխություններ անելու, նստում են տունն ու գրում: Ու միայն այդքանով են սահմանափակվում:
Չէ, իսկապես, ես վստահ գիտեմ, որ սերժից ու ռոբիկից ու լևոնից ավելի լավը չեք կարող ունենալ: Հազար ափսոս մեր ընկերներին»:
Հիշեցնենք, որ մեղադրանք է առաջադրվել «Հիմանդիր խորհրդարանի» ձերբակալված 5 անդամներին: