ՀՀ մշակույթի նախարարության առաջարկությամբ ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 27-ին հաստատեց “Գրադարանների խորհրդի աշխատակարգը եւ կազմը հաստատելու մասին” որոշումը: Ըստ ՀՀ մշակույթի նախարար Հասմի Պողոսյանի՝ որոշումը բխում է վերջերս ընդունված գրադարանների մասին օրենքից:
Նշենք, որ նորաստեղծ խորհուրդը գլխավորելու է Հ. Պողոսյանը, նրա կազմում ընդգրկվելու են հանրապետության խոշոր գրադարանների տնօրենները: