
ՀԿԳ քննության գլխավոր վարչությունն այսօր մեղադրանք է առաջադրել ապրիլի 24-ին անկարգություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված բոլոր 5 անձանց:
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: