Կառավարությունը հաստատել է ևևՆվազագույն աշխատավարձի մասինևև Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասինևև ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 35000 դրամ: Այսինքն` 2013 թվականի հունվարի մեկից նվազագույն աշխատավարձի շեմը կբարձրանա 2500 դրամով: 2013 թվականի պետական բյուջեից լրացուցիչ ծախսը կկազմի 941 մլն. դրամ:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դիմել էր կառավարությանն` առաջարկով, որ նվազագույն աշխատավարձը 32.500 դրամի փոխարեն դարձնեն 72.500 դրամ: Առաջարկը մերժվել էր: Ֆինանսների նախարարն ասել էր, որ դա ծանր բեռ կլինի բյուջեի վրա, կպահանջի 360 մլրդ դրամ լրացուցիչ ծախս, գործատուները կխուսափեն գրանցել աշխատողներին, կառաջանա ստվերային դաշտ և այլն: