«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն գնելու համար նախապայման է առաջ քաշել, ըստ որի՝ գործարքը կկնքվի, եթե ինչ-որ մեխանիզմով ընկերության պարտքերի մի մասի մարումը երրորդ կողմն իր վրա վերցնի: Ոչ պաշտոնական տվյալներով՝ ՀԷՑ-ը կուտակել է 300 մլն դոլարից ավել պարտք, որի մեջ ներառված չեն էլէներգիա արտադրողների նկատմամբ ունեցած պարտավորությունները:
Այսինքն՝ ՀԷՑ-ի առքուվաճառքի գործարքը` պարտքերով հանդերձ, կկազմի շուրջ 500 մլն դոլար: Ինչը գործարքը դարձնում է, մեղմ ասած, ոչ շահավետ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սամվել Կարապետյանի եղբորից` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանից պարզել, թե Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ը գնելու մասին լուրերը որքանով են իրական: «Դեռ այդպիսի բան չկա, եթե այդպիսի բան լինի, մենք կասենք: Մենք դեռեւս այդ թեմայով չենք զբաղվում»,- պատասխանեց ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: