
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու համար Ազգային ժողովը 80-ից ավելի հրավերներ է հղել՝ բոլորը տարբեր երկրների խորհրդարանների ղեկավար կազմի մակարդակով: Պարզեցինք, որ արդեն 32 երկիր պաշտոնապես ընդունել եւ հաստատել է հրավերը ապրիլի 24-ին Հայաստան գալու վերաբերյալ:
Ասում են, որ հյուրերի քանակն աննախադեպ է լինելու, աննախադեպ հագեցած են բոլոր բարձրակարգ հյուրանոցները՝ ոչ միայն Երեւանի, այլեւ Ծաղկաձորի, Դիլիջանի եւ հարակից վայրերի: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում անգամ առաջարկ է հնչեցվել հյուրերի մի մասին տեղավորել իրենց տներում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: