
Ինչպես գրում է “Երկրամաս” թերթը` հղում անելով 1aitv .ru կայքին, Մոսկվայում ջավախահայերը բողոքի ակցիա են անցկացրել: Բողոքի ակցիան անց է կացվել Շվեյցարիայի դեսպանատան շենքի դիմաց, որում տեղակայված է նաև Վրաստանի շահերի սեկցիան: Վրաստանում սպասվող ընտրությունների նախօրեին, ջավախահայերը ցանկացել են իրնեց ձայնը լսելի դարձնել: Աղբյուրը նշում է, որ Վրացական շահերի սեկցիան չի լսել ջավախահայերի պահանջները և անգամ դուռը չի բացել, որպեսզի ընդունի հայերի դիմումը:
Ջավախահայերը դիմումում նշել էին այն բոլոր խնդիրները, որոնց հետ բախվում է Ջավախքի հայությունը: Այդ խնդիրներից է ազատ ընտրության իրավունքը, որը հնարավորություն կտա ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ներկայացված լինել խորհրդարանում: Դիմումումջավախահայերը պահանջում էին նաև վերականգնել հայոց լեզվի կրճատված դասաժամերի քանակը, վերադարձնել հայկական եկեղեցիները և մատուռները: