«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալը չափազանց ցածր է եղել: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մեր աղբյուրների պնդմամբ, նման վատ պատկեր ՀՀ-ում դեռ չի եղել:
Առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալների մասին պաշտոնական արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն միայն մայիսին, սակայն նախնական արդյունքներով պատկերը ստացվել է աղետալի:
Չնչին ներդրումներ են արձանագրվել էներգետիկ, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում: Մի փոքր ծավալ էլ արձանագրվել է մանրածախ առևտրի ոլորտում, որը, ենթադրաբար, «Քարֆուրի» շնորհիվ է: Ընդհանուր ներդրումները 10 միլիոն դոլարի սահմաններում են այն դեպքում, երբ վերջին տարիների նույն ծամանակահատվածում այդ ցուցանիշը 120-150 միլիոն դոլար է եղել: Թերևս նման պատկեր կանխագուշակելով ՀՀ ԱՎԾ-ն անցած տարի որոշեց օտարերկրյա ներդրումների հաշվառման նոր մեթոդոլոգիա կիրառել, որը բոլորովին անհամադրելի է նախկինի հետ: Իսկ այս ցուցանիշների համադրելի համեմատություններ ու պաշտոնական վիճակագիրները չեն ներկայացնում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։