«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ երկու ամիս էլ չի անցել այն օրից, երբ Սերժ Սարգսյանը հրապարակային պատերազմ հայտարարեց այն ժամանակ դեռեւս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` վերջինիս հասցեին ամենավերջին արտահայտությունները հնչեցնելով եւ նրան անուղղակի մեղադրելով տարաբնույթ հանցանքներ կատարելու մեջ: Սակայն բավական էր, որ Ծառուկյանը հայտարարեր քաղաքականությունից դուրս գալու մասին, նրա բոլոր «մեղքերը» մոռացվեցին, եւ աստիճանաբար նա վերադարձնում է իր երբեմնի դիրքը:
Նա կզբաղվի Աբովյանի քաղաքապետի ընտրություններով, կշարունակի ընդլայնել իր բիզնեսը, քանի որ ոչ ոք այլեւս նրան չի կասկածում հարկեր չվճարելու մեջ: Այսինքն՝ հերթական անգամ ապացուցվում է, որ ՀՀ ղեկավարության հայտարարություններին, սկսած Սերժ Սարգսյանից, կարիք չկա լուրջ վերաբերել: Ժամանակի հետ նրանք իրենց ասածների մասին մոռանում են եւ սկսում են ուղիղ հակառակն անել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: