«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեն 108 հազար դրամ է ծախսել՝ երեք հատ բույս գնելու համար: Կադաստրը 70 հազար դրամ ծախսել է 2 հատ սամշիտ, 18 հազար դրամ էլ՝ դեֆենբախիա տեսակի բույս գնելու համար, դրան գումարած՝ 3 հատ ծաղկաման, սևահող, ինչպես նաև՝ առաքման վճարը:
Իհարկե, որևէ վատ բան չկա նրանում, որ Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի ղեկավարությունը ցանկանում է բույսերով գեղեցկացնել աշխատավայրը, սակայն այստեղ խնդիրն այն է, թե որքա՞ն են վճարում այդ նպատակով և մի՞թե հնարավոր չէր ավելի էժան բույսեր գնել, մանավանդ՝ ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։