«Բարսելոնա»-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը մերժել է կատալոնական ակումբի վերջնական առաջարկը և մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից:
Նա ստացել է երեք տարվա առաջարկ՝ պայմանով, որ կկարողանա մասնակցել հանդիպումների առնվազն 60 %-ին: Այդ մասին հայտարարել է բրազիլացի ֆուտբոլիստի ներկայացուցիչ Դինոա Սանտա Աննան:
Ֆուտբոլիստն անընդունելի է համարել պայմանները: Դանի Ալվեսը «Բարսելոնա» -ում հանդես է գալիս 2008 թվականից: