
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ- ոքի Է խաղացել իսպանացի գրոսմայստեր Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի հետ բրազիլական Սան Պաուլու քաղաքում ընթացող շախմատի “Մեծ սաղավարտի” եզրափակիչի առաջին մրցաշարի 3-րդ փուլում: Հայ գրոսմայստերը հինգ միավորով շարունակում Է զբաղեցնել 2-րդ տեղը: Այս մասին armlur .am-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Արոնյանն այս պարտիայում խաղացել Էր սպիտակ խաղաքարերով: Մյուս երկու պարտիաները՝ Մագնուս Կարլսեն- Սերգեյ Կարյակին եւ Ֆաբիանո Կառուանա-Վիշվանաթան Անանդ նույնպես ավարտվել են խաղաղ արդյունքներով:
Երեք փուլերից հետո առաջին տեղը զբաղեցնում Է Կառուանան, ով վաստակել Է յոթ միավոր: Հինգ միավորով 2-րդ տեղում Է Արոնյանը, Կարլսենը չորս միավորով 3-րդ, իսկ Անանդը երեք միավորով 4-րդ տեղում Է: Վալեխոն երկու միավորով զբաղեցնում Է 5-րդ, իսկ Կարյակինը մեկ միավորով՝ 6-րդ հորիզոնականը:
Սեպտեմբերի 27-ին մրցաշարում հանգստյան օրն Է: