Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Սաակաշվիլին Վրաստանի ավելի մեծ թշնամին է, քան Պուտինը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նախագահական գրադարանում 1989 թ ապրիլի 9-ի իրադարձությունների 26-րդ տարելիցի կապակցությամբ տեսակամուրջի ժամանակ:
«Ապրիլյան պայքարն ինձ համար ցուցանիշ է հանդիսանում, թե ինչն է Վրաստանի համար արժեք հանդիսանում, ով է հանդիսանում Վրաստանի թշնամին ու ընկերը, որոնք պետք է լինեն վրացի ազգի պայքարի մեթոդները, այն ամենի, ինչի մասին մենք այսօր վիճում ենք ու դեռևս հիմնավոր կերպով չենք կողմնորոշվել:
Ցավոք, այսօր ևս կան մարդիկ, ովքեր ասում են, որ Սաակաշվիլին Վրաստանի համար ավելի մեծ թշնամի է, քան Պուտինը: Նրանք ասում են, որ պարզվում է` Վրաստանը քանդվել է 9 տարիների ընթացքում: Կարծում են, որ կարելի է Ռուսաստանի հետ սեթևեթելով խոսել: Դա հենց այն է, ինչ վրացի էլիտային սովորեցրել են հարյուրամյակների ընթացքում»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը: