
Պարզվում է՝ Քիմ Քարդաշյանն առաջիկա օրերին այցելելու է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի: Երեկ «Ժողովուրդ»-ը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանից փորձեց պարզել, թե ինչպես են նրանք պատրաստվում դիմավորել Քարդաշյան քույրերին:
«Մեզ տեղեկացրել են, որ Քիմ Քարդաշյանը Գյումրի կգա ապրիլի 11-ին: Կոնկրետ այդ պահի հետ կապված ծրագիր չունենք: Բնական է, որ պետք է լավ դիմավորենք: Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ կլինի»,- պատասխանեց Սամվել Բալասանյանը:
Հավելենք, որ Գյումրիում արդեն հայտնվել են մարդիկ, ովքեր ասում են, որ Քարդաշյանի բարեկամներն են: