Ակնկալիքներ թող ունենան նրանք, ովքեր շփվում, հարաբերվում են. Արմեն Ռուստամյանը` Քիմ Քարդաշյանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես և սպասելի է, Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում թիվ մեկ թեման հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքի այցն է Հայաստան: Նրա այցին անդրադարձավ նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեք Քիմ Քարդաշյանի այցից, պատգամավորը նշեց.

«Ակնկալիքներ թող ունենան նրանք, ովքեր շփվում, հարաբերվում են հետը: Բայց չեմ էլ ուզում, որ ուռճացված տեսք ստանա այս ամենը:  Հիմա հայ է, եկել է իր հայրենիքը»:

Ռուստամյանը նշեց, թե այստեղ կարևորություն է ներկայացնում Քիմ Քարդաշյանի ճանաչվածությունը և դրա ճիշտ օգտագործումը Հայոց ցեղասպանության մասին աշխարհին հայտնելու համար:

 




Լրահոս