Դեդ Հասանի սպանության մեջ մեղադրվող Տագիևը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Ուլֆատ Տագիևը, ով հանդիսանում է Դեդ Հասանի սպանության գործով հիմնական կասկածյալը, դատապարտվել է 8 տարվա ազատազրկման մեկ այլ հանցագործության համար: Սակայն նա դեռևս պետք է երկար ժամանակ նստած լինի ճաղերի հետևում, քանի դեռ չի ավարտվի քրեական հեղինակության սպանության գործով հետաքննությունը: Տագիևն անձամբ խոստովանել է, որ Ասլան Ուսոյանի մարդասպանի համար հանցագործության վայրը լքելու ծրագիր է մշակել, փոխանցում է «Իզվեստիան»:

2013 թ սեպտեմբեր ամսին ՆԳՆ աշխատակիցները նրան ձերբակալել են Մոսկվայում, ուր վերջինս ժամանել է Թուրքիայի քաղաքացու կեղծ անձնագրով: Քննիչների տվյալների համաձայն՝ նա եղել Ռովշան Ջանիևի (Ռովշան Լենքորանսկի) մերձավորների շրջանակից ու թագադրվել է Դուբայում 2012 թ: Բոլոր նրանք հանդիսանում են Դեդ Հասանի կլանի դեմ պայքարող քրեական աշխահի ներկայացուցիչներ: Հենց այստեղից էլ գալիս է այն հիմնական վարկածը, որ նա կարող էր լինել Դեդ Հասանի մարդասպանը:




Լրահոս