Կանեփ անձնական օգտագործման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20.30-ին, ոստիկանության Գյումրու բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, Ավտոկայան Բանավան թաղամասի տնակներից մեկից բերման են ենթարկել տնակի բնակիչ 1969 թ. ծնված Վալիկ Մ.-ին: Զննությամբ տնակի բակից հայտնաբերվել և առգրավվել են կանեփի ցողուններ՝ 7.450 գ, և մետաղյա տարայով 116.7 գ կանեփի չորացված տերևներ:
Վալիկ Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն և կանեփ խոտաբույս է, այն աճեցրել ու չորացրել է անձնական օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս