«Հիմնադիր խորհրդարան»-ը կարող է գործընթացը սկսել մայիսին 2-ին, 9-ին. ինչու՞ է համառորեն ցանկանում ապրիլի 24-ին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունների կատարած քայլն ամբողջացրեց այն թեման, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության թեմային զուգահեռ նաև ունենք այլ թեմա՝ դա իշխանափոխությունն է:  ԱԺ-ում ճեպազրույցների ժամին անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարան»-ի անդմաների ձերբակալություններին` այս մասին նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

«Ես չեմ կարծում, որ նրանք հակաօրինական հիմքով են ցանկանում իրականացնել իշխանափոխություն: Ես ուշադիր ուսումնասիրել եմ «Հիմնադիր խորհրդարան»-ի ելույթները և չեմ տեսել, որ նրանք օրենքի խախտումներով մտադիր էին իրականացնել իշխանափոխութույուն»,- նշեց Հակոբյանը:

Անդրադառնալով ձերբակալությունների պատճառներին` նա նշեց, որ դա կարող է կապված լինել այլ պետություների ղեկավարների` Հայաստան գալու  հետ. «Ես չեմ գտնում, որ իշխանության քայլերը ճիշտ են, միևնույն ժամանակ ինձ համար անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ է «Հիմնադիր խորհրդարան»-ը համառորեն ցանկանում իր քայլերը սկսել ապրիլի 24-ին, քանզի, եթե նա իսկապես ունի համախոհներ, կարող է գործընթացը սկսել մայիսին 2-ին, 9-ին և այլն»,- ընդգծեց Հակոբյանը:




Լրահոս