
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին ռուսական տերիեր տեսակի 3 ամսական շուն է նվիրել: Նվերը հանձնել է “Роснефть” ընկերության ղեկավար Իգոր Սեչինը: Նրա խոսքով` շունը դուր է եկել Չավեսին, ով դեռ չի որոշել ինչ անվանել կենդանուն: Շնագետները ռուսական սեւ տերիերին անվանում են “Ստալինի շուն”, ցեղատեսակը ստացել են խորհրդային տարիներին: