
ՕԵԿ գրասենյակներում կտրուկ ավելացել է կուսակցության անդամության համար դիմողների թիվը: Այս մասին ՕԵԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց ԱԺ ճեպազրույցների ժամին:
«Այո, մեր գրասենյակներում ընդունելության գործընթաց իրականացել է այդ օրերին և ավելի ակտիվ է եղել, քան նախկինում: Ես տեղեկություններ չունեմ, թե ով ինչ է ասում, կամ ով ում է զանգում, բայց, որ մեր գրասենյակներում ակտիվություն կա ես դա հաստատում եմ»:
Լրագրողի հարցին, թե արդյոք ԲՀԿ անդամներ և նախկին ԲՀԿ պատգամավորներ դիմել են, Բիշարյանը տվեց ոչ միանշանակ պատասխան. «ԲՀԿ անդամներ դիմել են, իսկ ինչ վերաբերում է պատգամավորներին` ամեն խոսակցություն չի, որ հրապարակման ենթակա է»,-հավելեց պատգամավորը:
Նա նշեց, թե քաղաքական դաշտում վերջին իրադարձություններից հետո բնական երևույթ է, որ մեծ ընտրազանգված ունեցող քաղաքական ուժերում որոշակի վերադասավորումներ են լինում: