
Գյումրիի արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր եկել է Ազգային Ժողով։ Այստեղ նա լրագրողների օգնությամբ գտել է ԱԺ նախագահ Հովիկ Արբահամյանի սենյակը և մտել հանդիպման։ Այս պահի դրությամբ հանդիպումը դեր չի ավարտվել։ Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը սեպտեմբերի 9-ին կայացած Գյումրիի քաղաքապետի ընտրություններում չէր առաջադրվել: Մինչ այդ նա հրաժարվել էր նաև Հանրապետական կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնից:
7or.am