Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ երեկ խորհրդարանում քննարկված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին: Նա կրկին վերահաստատեց երեկ խորհրդարանում իր ասած այն միտքը, թե իրենք սխալ են համարում նման հռչակագիրը:
Իր խոսքում նա անդրադարձավ նաև Քիմ Քարդաշյանին, սակայն դա արեց ներկայիս իշխանությունների և մասնավորապես, ԱԺ փոխխոսնակ Քիմ Քարդաշյանի համեմատության միջոցով:
«Քիմ Քարդաշյանն արժի միլիարդ Շարմազանով: Նրա արած գործը միլիարդ անգամ ավել է, քան հայրենասեր Շարմազանովի անբախ-զամբախ արված հայտարարությունները», – նշեց նա:
Անդրադառնալով կոնկրետ Քարդաշյանին` նա նշեց. «Քիմ շատ գեղեցիկ, հմայիչ կին է, որը լավ տիրապետում է կոմունիկացիոն տեխնոլոգիաներին»: