Մի շարք ադրբեջանական բանկեր անորոշ ժամանակով դադարեցրել են վարկերի տրամադրումը: ASB Bank, Bank BTB և Dekabank բանկերը դադարեցրել են մանաթով ու դոլարով վարկավորումը, հայտնում է Report-ը:
ASB Bank-ում բացատրել են, որ վարկերի տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է ու անհայտ է, թե երբ բանկը կվերսկսի վարկավորումը:
«Մենք վարկավորման նոր կանոններ ենք պատրաստում: Հնարավոր է` պատճառը դրանում է: Սակայն պաշտոնական հայտարարություն չկա: Նաև վարկավորման վերսկսման ժամկետների մասին տեղեկություն չկա: Մենք հուսով ենք, որ դա կարճ ժամկետում տեղի կունենա»:
Նշվում է, որ այսօրվա դրությամբ ադրբեջանական բանկերի մեծ մասը դադարեցրել է մանաթով վարկերի տրամադրումը, սակայն շարունակում է դոլարով վարկերի տրամադրումը: