Էր Ռիադն Իրանին մեղադրում է շիա ապստամբներին զինամթերք մատակարարելու մեջ. գրում է La Stampa թերթը: Իրանի ու Սաուդյան Արաբիան «ըմբշամարտի» են բռնվել Ադենի ծոցում: Իրանը Եմենի ափեր է ուղարկել Alborz ականակիրներ ու Bushehr օգնական նավը, որպեսզի, ինչպես պնդում է ադմիրալ Հաբիբոլլահ Սաիարը, «պաշտպանի իրանական նավերը ծովահեններից»: Սաուդյան կողմը, ի պատասխան, հայտարարել է.
«Իրանական նավերն իրավունք ունեն գտնվել միջազգային ջրերում, սակայն չեն կարող մտնել Եմենի ջրային տարածք»,- գրում է հրատարակչությունը:
Թեհրանը մտադրված է հակազդել Եմենի օդային ու ծովային շրջափակմանը, որը Էր Ռիադը սկսել է մարտի 26-ին: Այսօր միմյանց հետ մրցակցող երկու հսկաները սպառնում են զենք կիրառել: Սաուդյան Արաբիան նաև Իրանին մեղադրում է ապստամբ հուսիտներին զենք մատակարելու մեջ: «Իրանն ու «Հըզբոլլահը» հուսիտներին սովորեցնում են, թե ինչպես է պետք կիրառել ինքնաթիռներն ու հրետանիները,- հայտարարել է սաուդցի գեներալ Ահմադ ալ-Ասիրին. ասվում է հոդվածում: