Սաուդյան Արաբիայի մուվթին տղամարդկանց թույլատրել է հանիբալիզմով զբաղվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբդուլ Ազիզ բին Աբդուլլահը՝ Սաուդյան Արաբիայի մուֆթին, ֆաթվա է հրապարակել՝ ասելով, որ տղամարդուն թույլատրվում է հանիբալիզմի ակտ դրսևորել և ուտել սեփական կնոջը. գրում է The Iran project-ը:

Փորձելով արդարացնել իր ֆաթվան՝ մուֆթին ասում է, որ հանիբալիզմը թույլատրվում է միայն մեկ պայմանով. երբ ամուսինը չափազանց սոված է: Նա ասել է, որ տղամարդը կարող է ուտել իր կնոջը կամ նրա մարմնի մասերը, եթե ամուսինը տառապում է ուժեղ սովից, որը կարող է հանգեցնել նրա մահվանը՝ հավելելով, որ սա բխում է տղամարդուն կնոջ հնազանդությունից:

Հրատարակչությունը նշում է, որ նոր ֆաթվան արաբական աշխարհի մտավորականներն ու գիտնականները կտրուկ քննադատությամբ են դիմավորել:




Լրահոս