Արմավիրի մարզի դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանն այսօր ազատվել է աշխատանքից: Ինչպես “Փաստինֆո”-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, Ս. Մինասյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բարոյական պատասխանատվություն զգալու պատճառով:
Նախօրեին Արմավիր քաղաքի բենզալցակայաններից մեկում կրակոցներ արձակելու կասկածանքով ձերբակալվել էր հիշյալ դատախազի որդին՝ Սևակ Մինասյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հարուցված քրեական գործի շրջանակներում:




Լրահոս