Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասերը ապրիլի 13-15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Նախատեսվում է, որ Բրասերը Երևանում կհանդիպի երկրի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի և արտգործնախարարի հետ: Հանդիպումներ կլինեն նաև Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցությունների, ԵԽԽՎ հայկական պատվիրակության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Բրասերը նաև կհանդիպի Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ: