
Մայրաքաղաքն ավելի մաքուր եւ կանաչապատ դարձնելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը ապրիլի 11-ին մայրաքաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներում կիրականացնի համաքաղաքային շաբաթօրյակի եւ ծառատունկի աշխատանքներ:
Քաղաքապետարանը բոլորին հրավիրում է միանալ նախաձեռնությանն ու ակտիվորեն մասնակցել համաքաղաքային ծրագրին:
Քաղաքապետարանի կողմից կտրամադրվեն տնկիներ եւ անհրաժեշտ պարագաներ: