Ես երեկ հետևում էի, որ միջազգային մամուլի ամենահեղինակավոր պարբերականներն անդրադառնում էին Քիմ Քարդաշյանի այցին Հայաստան: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայազգի հեռուստաաստղի այցին անդրադարձավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Այնպիսի պարբերականներ էին անդրադառնում, որտեղ Հայոց ցեղասպանության մասին երեք նախադասություն տեղադրելու համար Հայաստանի իշխանությունները պետք է ծախսեին մեծ թվով գումարներ: Պետք է իսկապես լուրջ վերաբերվել նրա այցին», – ընդգծեց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե իր համար անհասկանալի են այն իրարամերժ կարծիքները, որոնք առկա են Քիմի այցի հետ կապված:
«Երբևէ Հայոց ցեղասպանության մասին այսպիսի արձագանք չի եղել և իր սոցիալական ցանցի 77 մլն այցելուն հսկայական թիվ է: Այնպես է ստացվել, որ այդ կինն ունի համաշխարհային ճանաչում, պետք է կարողանանք շնորհակալություն հայտնենք, ոչ թե դատապարտել, փորձել նրա անցյալում ինչ-որ բաներ գտնել», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում