Ստամբուլում թռիչքի ժամանակ պայթել է իրանական ինքնաթիռի շարժիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանական Qeshm Airlines ավիաընկերության ինքնաթիռի աջ շարժիչն ուրբաթ օրը պայթել է Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում: Միջադեպը գրանցվել է այն ժամանակ, երբ ինքնաթիռը թռիչքից առաջ արագություն է հավաքել:

Միջադեպի արդյունքում տուժածներ չկան:

Ինչպես հայտնում է Sabah թերթը, ինքնաթիռը Թեհրան է ուղևորվելիս եղել: Օդաչուներին հաջողվել է արտահերթ կերպով կանգնեցնել օդանավը: Ուղևորներն հրատապ կերպով տարհանվել են վառվող շարժիչով ինքնաթիռից: Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է հանգցնել հրդեհը:

Տուժածներ չկան: Ուղևորներն ավելի ուշ Թեհրան են ուղարկվել մեկ այլ չվերթով:




Լրահոս