
Հարավային Կորեայի ափերին արագընթաց «Կոբի-3» նավը, որը հարավկորեական Պուսան նավահանգստից ճապոնական Ֆուկուոկա քաղաք է ընթանալիս եղել, բախվել է կետի հետ:
Նավում 161 մարդ է եղել:
«Ռենհապ» տեղեկատվական գործակալության տվյալներով՝ ուղևորներից 16-ը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել: Բախման հետևանքով շարքից դուրս է եկել նավի շարժիչը, և ափամերձ անվտանգության ուժերի օգնությամբ այն նավահանգիստ է հասցվել:
Ինչպես հայտնել են «Պուսանա» նավահանգստի ադմինիստրացիայից, նավի վրա բախման հետևանքով անցքեր չեն առաջացել, սակայն վնասվել է շարժիչի մասը: