
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14.55-ին, մի քաղաքացուց ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ ռեստորաններից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունենում: Մեկնած օպերատիվ խմբին ռեստորանի սեփականատերը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Սևակ Մ.-ն Երևանյան փողոցի վրա գտնվող ռեստորանի տարածքում վիճաբանել է իր հետ, քաշքշել, հարվածներ հասցրել, այնուհետև գոտկատեղից հանելով անհայտ տիպի ատրճանակ՝ 2-3 անգամ օդ է կրակել: Սեպտեմբերի 26-ին, ժամը15.30-ին, Սևակ Մ.-ն կամավոր ներկայացել է բաժին և ներկայացրել իր անվամբ գրանցված “Կոլտ” տիպի օդամղիչ ատրճանակը: Սևակ Մ.-ն ձերբակալված է:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: