
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեղին քարտի վերաբերյալ Մադրիդի «Ռեալ»-ի բողոքարկումը բավարարվել է, Կրիշտիանու Ռոնալդուի դեղին քարտը չեղյալ է համարվել և ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել «Էյբար»-ի դեմ առաջիկա հանդիպմանը:
«Ռայո Վալյեկանո»-ի հետ հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ռոնալդուն դեղին քարտ էր ստացել սիմուլյացիայի համար և պետք է որակազրկվեր մեկ խաղով: Արքայական ակումբը հանդիպման մրցավարի որոշումը համարել էր սխալ ու կամայական:
Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Ռեալ» – «Էյբար» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: