
«Բարսելոնա»-ն ցանկանում է գնել «Տորինո»-ի և Իտալիայի հավաքականի պաշտպան Մատեո Դարմիանին: Մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբից կհեռանա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը: Դրանից հետո կառաջանա պաշտպանության գիծը համալրելու անհրաժեշտություն:
Գլխավոր թեկնածուն 25-ամյա իտալացի ֆուտբոլիստն է, որի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը: