
Այսօր Google-ի ծննդյան օրն է։ Google անունն առաջացել է Googol բառի կանխամտածված աղավաղումից, որը նշանակում է “տասի հարյուրերորդ աստիճան” ՝ 10100։ 1998 -ին դրա հիման վրա ուսանողներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը որպես ուսումնական նախագիծ ստեղծվում են փնտրման նոր համակարգ՝ Google-ը։
Google-ն ամենահայտնի փնտրման համակարգն է աշխարհում. այն վերամշակում է 41 մլրդ 345 մլն հարցում մեկ ամսվա ընթացքում, ինդեքսացնում է ավելի քան 25 միլիարդ կայք-էջ և կարող է գտնել տեղեկություն 191 լեզվով։ Ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 246,4 մլրդ դոլար, իսկ մեկ բաժնետոմսը`753 դոլար: