
Հանգստյան օրերին ընկերների հետ մեկ բաժակ Suntory վիսկիի շուրջ նստելու սիրահարներին հիասքանչ անակնակալ է սպասվում:
3D on the Rocks ընկերության հետ համատեղ որոշում է կայացվել մեկ շիշ վիսկիի հետ տարբեր ձևի սառույցի կտորներ մատուցել: Ինչպես նշում է bilinonnews-ը, սառույցը կտրել են հատուկ գործիքով:
Ամենահետաքրքիրն այն է, որ սառույցն այնպիսի տեխնոլոգիայով է պատրաստվում, որի շնորհիվ սառցե կտորները երկար ժամանակ չեն կորցնում իրենց ձևը: