
Քաղաքական լուսանցքում հայտնված անմեղսունակ երևույթների տափակ հայտարարությունները մեկնաբանելու կարիք չկա։ Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարություններին, այս մասին նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ Լևոն Զուրաբյանն այսօր նշել էր, թե Ցեղասպանության ճանաչման գործում հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շատ ավելի լուրջ ներդրում ունի, քան բոլոր կեղծ հայրենասերները: Նա նշել է, թե այս հարցում «Քիմ Քարդաշյանը միլիարդ Շարմազանով արժե»: