Ամերիկացի գիտնականները պարզել են մազաթափության դեմ պայքարի լավագույն մեթոդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մկների վրա փորձը ցույց է տվել, որ մազերը պոկելը խթանում է մազածածկույթի աճին: Վնասված ֆոլեկուլներն «ահազանգում են իրենց հարևաններին»՝ խթանելով հզոր իմունային պատասխան: Փորձի մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում կատարելով Cell-ին:

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ տուժած մազարմատները տագնապի ազդակ են ուղարկում հարևան բջիջներին, որոնք հատուկ սպիտակուցներ են արտադրում: Այդ սպիտակուցները խթանում են վերքի վայրում իմունային բջիջների առաջացումը: Հենց վերջիններս էլ «հայտնում» են հարևան ֆոլեկուլներին այն մասին, որ ժամանակն է ակտիվացնել մազի աճը:

Գիտնականները պոկել են լաբորատոր մկների մեջքից շուրջ 200 մազ: Մի քանի մազ պոկելու դեպքում մազերի վերականգնում տեղի չի ունեցել, սակայն 3-5 մմ տրամաչափով հատվածի վրա մազերը պոկելուց հետո աճել է 450-ից 1300 մազ, անգամ ավելին, գործընթացը դուրս է եկել ի սկզբանե սահմանված գոտուց:




Լրահոս