Բոլորը «ցեխ էին շպրտում» Քիմ Քարդաշյանի վրա, հիմա ծնկի են գալիս. Եվա Ռիվաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի Հայաստան այցին և ստեղծված աժիոտաժին անդրադարձել է նաև երգչուհի Եվա Ռիվասը:

Նա նշել  է, թե գտնվում է Հայաստանում և անձամբ է ականատես լինում այստեղ տեղի ունեցող իրադարձություններին: Եվա Ռիվասը հիշեցնում է, որ մի ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ Քիմի անկեղծ լուսանկարների և տեսանյութերի պատճառով:

«Նա երիտասարդ է, հարուստ, գեղեցիկ, սեքսուալ, ազդեցիկ, հետաքրքիր, հայտնի ամբողջ աշխարհում: Սակայն բոլորը նրա վրա «ցեխ էին շպրտում» այն բանի համար, որ նա այնպիսին է` ինչպիսին կա:  Սակայն նա եկավ Հայաստան և բոլորը ծնկի եկան Քիմի առաջ», – նշել է նա:

Եվա Ռիվասը զզվելի է համարում, որ մի քանի օր է` բոլորը վազում են Քիմի ետևից, նրանից ինքնագրեր խնդրում, լուսանկարվում:

«Եղե´ք իրական, այլ ոչ թե կեղծ, մի´ գործեք ամբոխի ազդեցության ներքո: Քիմն աստղ է, բայց երբ նա այստեղ է, բոլորը խոնարհվում են, այստեղ չէ` ցեխ են շպրտում: Ես այլևս ոչինչ չեմ ուզում անել այս երկրի համար, որովհետև գիտեմ` ետ կանգնեմ, բոլորն ինձ «կուտեն»: Ես սովոր չեմ փոխել իմ կարծիքը: Քիմը վառ աստղ է, չնայած ձայնի և այլ տաղանդների բացակայությանը: Ես նրա համար խենթանում են: Եվ այս կարծիքը երբեք չի փոխի նույնիսկ նրա ամենավատ արարքը: Կարծում եմ` բոլոր ակնարկները հասկանալի են», – հավելել է նա:

qim-qardashyannnn




Լրահոս