Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՆ ԵՐԿՈՒ ՀՐԴԵՀՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության տոնին, Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքում հրդեհ բռնկվեց՝ այրելով մոտ 300 քմ տարածք: Իսկ դրա հաջորդ օրը դարձյալ հրդեհվեց Երեւանի Մելիք Ադամյան փողոցում գտնվող Հայաստանի հանրապետական կուսակցության շենքի տանիքը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի տանիքը մեկ անգամ էլ այրվել էր մայիսի 22-ին:
Ի՞նչ կապ ունեն այս հրդեհները միմյանց հետ, ո՞վ է դրանց հեղինակը, եթե չկա այդպիսին, կարո՞ղ էր այդքան պատահականություն միաժամանակ զուգադիպել: Սրանք հարցեր են, որ անցած 3-4 օրերի ընթացքում (ոչ էլ նախորդ հրդեհների մասով) այդպես էլ պատասխան չստացան: ՀՀ-ում չգտնվեց պետական որեւէ գերատեսչություն, որ հանձն առներ՝ պատասխանելու, թե ինչու է հրդեհը հետապնդում իշխող կուսակցությանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ  Նիկոլայ Գրիգորյանը մեզ հետ զրույցում շտապեց տեղեկացնել, որ երկու հրդեհները փոխկապակցված չեն. «Իրար հետ կապ չունեն: Նվազագույնը 10-15 օր պետք է, որ նախնական տվյալներ լինեն: Փորձագիտություն է նշանակված: Հետազոտությունից հետո պարզ կլինի»: Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում այրված փուչիկների՝ ամիսներ տեւած փորձաքննությունից հետո հայտարարվեց, թե մեղավորը մի քաղաքացի է, որը լիցքավորել է փուչիկները: Ու գուցե իրավապահների՝ այլ մեղավորների չփնտրելու ալարկոտությունը պատճառ դարձավ նոր հրդեհների:




Լրահոս