Պատգամավորները գազային հանձնաժողովի եզրակացությունը կուղարկեն դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների և Հայաստանի Հանրապետությունում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ -ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին.

Հիմք ընդունելով ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի՝ 2015թ.-ի ապրիլի 07 – 09-ի նիստերի ընթացքում ներկայացված զեկուցում – եզրակացությունը, ինչպես նաեւ եզրակացության քննարկման ընթացքում հրապարակված հատուկ կարծիքները, նյութերը եւ տեղեկանքները,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 62-րդ և 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 1-ին և 22-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը ուղարկել ՀՀ դատախազություն՝ դրանում տեղ գտած չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու և մեղավորներին պատժելու նպատակով:

2. Առաջարկել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ուսումնասիրել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ, հատուկ կարծիքներում տեղ գտած բացթողումների, թերությունների փաստերը, երկշաբաթյա ժամկետում մշակել և Ազգային ժողով ներկայացնել դրանց վերացմանն, այդ թվում՝ սակագների նվազեցման, կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ինչպես նաև այդ միջոցառումները ներառել հանձնաժողովի 2016թ.-ի գործունեության ծրագրում:

Ազգային ժողովի պատգամավորներ՝

Լեւոն Զուրաբյան

Արամ Մանուկյան

Ստեփան Դեմիրճյան

Լյուդմիլա Սարգսյան

Գագիկ Ջհանգիրյան




Լրահոս