Տարբեր ժամանակներում Սերժ Սարգսյանի կողմից արտաբերված խոսքերն ու արած գործողությունները պարբերաբար հակասում են իրար: Հունիսի 18-ին՝ նոր ձեւավորված կառավարության առաջին նիստում, նա հայտարարեց. «Անցած տարիների մեր ամենակարեւոր ձեռքբերումն էր Հայաստանի տնտեսության կերպարանափոխումը, որը տեղի ունեցավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին հաջորդած դժվարին ժամանակահատվածում»՝ թվարկելով ձեռքբերումները: Մինչդեռ ընդամենը 10 օր առաջ նույն Ս. Սարգսյանը կառավարությունում դիտողություն արեց ՀՀ վարչապետին՝ ասելով, որ նրա կառավարության աշխատանքը «շատ բացասական» է գնահատում, եւ որ այդ մասին չորս տարի շարունակ ինքը զգուշացրել է նրան: Թե ինչու է Ս. Սարգսյանը մինչ այդ նման խոսքեր շռայլել կառավարության հասցեին, մնում է անհասկանալի: Երեկ ԱԺ-ում 2011թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետը պնդել է, թե իրենք ՀՀ-ում տնտեսական առաջընթաց են գրանցել. կառավարությանը հաջողվել է զսպել գնաճը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ