«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Երեւանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններից մեկի նախագահի որդին (ում անունն առայժմ չենք հրապարակում) մարդկանցից տարբեր ճանապարհներով գումարներ է կորզում: ՀՀ տարբեր դատարաններում մեկ տասնյակի հասնող գործեր կան, որտեղ որպես պատասխանող հանդես է գալիս դատավորի որդին: Նշենք, որ նա պետական համակարգի աշխատակից չէ, զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով, նորոգման աշխատանքներով, իրավաբանական ծառայություններ է մատուցում, զբոսաշրջությամբ զբաղվում, ժամանց ու հանգիստ կազմակերպում, աշխատանքի տեղավորմամբ զբաղվում, դատարաններում քաղաքացիական եւ վարչական գործեր վարում, վարկավորման փաստաթղթեր պատրաստում, փաստաթղթեր օրինականացնում, հողամասերի եւ ձեռնարկությունների ձեռքբերման համար փաստաթղթեր պատրաստում, բեռնափոխադրումներ անում եւ այլն: Պատկերացնո՞ւմ եք՝ ծառայությունների ինչ լայն առաջարկ է, եւ քանիսը կարող են դրանով հետաքրքրվել… Մանրամասները եւ անունները՝ մեր առաջիկա համարներում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ