
Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այսօր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները մասնակցել են «Հանձնի՛ր Արյուն, ի հիշատակ Հայոց ցեղասպանության» նախագծին: Նախաձեռնության նպատակն է իրականացնել արյան կամավոր հավաքագրում անհատույց դոնորներից՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ հանձնած արյունը անվճար սկզբունքով՝ առանց որևէ փոխհատուցման, տրվելու է հիվանդ երեխաներին:
Մարդասիրական նպատակներից ելնելով՝ պատրաստակամ են եղել արյունատվությանը մասնակցելու շատերը, սակայն, ցավոք, անհրաժեշտ հետազոտություն անցնելուց հետո, մի շարք աշխատողներ չեն համապատասխանել ցուցումներին: Կամավոր արյունատվությանը մասնակցել են ինչպես Արդարադատության նախարարության կառուցվածքային, այնպես էլ առանձացված ստորաբաժանումների աշխատակիցները: Հատուկ շնորհակալություն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
Մասնակցությունը շարունակական է լինելու:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն