Էրդողանը մինչ տարեվերջ կայցելի Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրավորում է տարեվերջին այցելել Ռուսաստան. այսօր հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդըմը:

«Տարեվերջին նախատեսվում է Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի այցը»,- ասել է դեսպանը Դաշնային խորհրդի փոխխոսնակ Իլյաս Ումախանովի հետ հանդիպման ժամանակ:

Փետրվար ամսին ՌԴ-ում դեսպանն արդեն հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահի պաշտոնական այցը Ռուսաստան տեղի կունենա ՌԴ ու Թուրքիայի միջև 2015թ. բարձր մակարդակով համագործակցության խորհրդի հերթական նիստի շրջանակներում: Նա նաև հայտարարել է, որ չեն բացառվում այս տարի Ռուսաստան Էրդողանի այլ այցերը:




Լրահոս