Ա. Աշոտյանն Ավստրիայում ներկա է գտնվել Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ավստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը, որը ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ավստրիայի Ազգային Գրադարանում:

ՀՀ ԿԳ նախարարարը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես, անդրադարձել է Ֆ. Վերֆելի գրական ժառանգությանը և շեշտել նրա մեծագույն ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողականության դատապարտման գործում: Ա. Աշոտյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից Ավստրիայի Ազգային գրադարանին է փոխանցել Հայաստանի պատմությանը և մշակույթին նվիրված գրքեր:

Միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի մտավորականներ, դեսպաններ, գիտնականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:




Լրահոս