5 ԽՆԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախության 21-ամյակի առնչությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե ՀՀ-ի առաջ այսօր 5 խնդիր կա, որոնք լուծելու դեպքում մեր երկիրը կդառնա արժանապատիվ պետություն. «Հայ-թուրքական հարաբերությունները, Ղարաբաղի հարցը, շրջափակումների վերացումը, կոռուպցիայի արմատախիլ արվելը եւ օրինականության հաստատումը, ուրիշ բան պետք չէ, ուրիշ հանելուկ չկա: Լուծենք այս խնդիրները, եւ կտեսնեք՝ ինչպիսի պետություն կդառնա Հայաստանը»: Նա նաեւ նշել է. «Առաջին երեքը, դժբախտաբար, միայն մեզնից կախված չեն, պետք չէ միակողմանիորեն մեր իշխանություններին մեղադրել. եթե անեին առավելագույնը, չի նշանակում, որ այդ խնդիրները կարող էին լուծվել: Մյուս երկուսը՝ չգողանալը, կոռուպցիան վերացնելը, օրինականության, ժողովրդավարության ապահովումը, կախված է մեր իշխանություններից: Քաղաքական կամք է պետք այս հարցերը լուծելու համար: Գործող նախագահը, խորհրդակցություն հրավիրելով, մեր ժողովրդին ծաղրի ենթարկելու փոխարեն պետք է ձեռքը սեղանին խփեր ու ասեր՝ վերջ, այսօրվանից չենք գողանում: Եւ պիտի ասեր՝ այսօրվանից օրինականություն է հաստատվում, թող որեւէ մեկը փորձի խախտել օրենքը՝ կպատժվի»:




Լրահոս